կարևոր
2509 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 14:04

Ի՞նչն է սահմանափակվում կամ արգելվում Արտակարգ դրության ժամանակ

Ի՞նչն է սահմանափակվում կամ արգելվում Արտակարգ դրության ժամանակ

Ըստ սահմանադրության եւ արտակարգ դրության մասին օրենքի՝ արտակարգ դրության ժամանակ սահմանափակվում է տեղաշարժման ազատությունը, ինչպես նաեւ սահմանվում է նշված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ: Սահմանվում է պարետային ժամ, այսինքն՝ արգելվում է ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի կամ էլ հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելը: Սահմանվում է հատուկ կարգ՝ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության համար: Հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, նաեւ բնակչության կենսաապահովման եւ տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում եւ դրանց զննման իրականացում:

Սահմանափակում կամ արգելում է նախատեսվում նաեւ հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու դեպքում: Սահմանափակվում է նաեւ խոսքի ազատությունը, մասնավորապես արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումները, հաղորդումները: Ի դեպ, Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: