12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը: Այս մասին տեղեկամում ենք «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի Ֆեյսբուքյան էջից։
«Նշված մասնաճյուղերի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք:
Կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, կրկին հորդորում ենք օգտվել բանկի հեռահար ծառայություններից և գործարքներն իրականացնել՝ բանկի բջջային հավելվածի միջոցով, 24/7 ռեժիմով գործող կանխիկի ընդունման տերմինալների և բանկոմատների միջոցով:
Տերմինալների հասցեները կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://www.acba.am/uploaded/ACBA-24-7.pdf։
Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և idram վճարային տերմինալներից:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88 կամ 010 31 99 99»,- նշված է հաղորդագրությունում: