կարևոր
1771 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-16 12:45

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշ դատական նիստերի քննությունը կիրականացնի գրավոր ընթացակարգով

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշ դատական նիստերի քննությունը կիրականացնի գրավոր ընթացակարգով

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մարտի 16-ից 23-ը ընկած ժամանակահատվածում նշանակված դատական նիստերի քննությունը կիրականացնի գրավոր ընթացակարգով։ Այս մասին հայտնեցին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմից։

«Այն դատական գործերով նշանակված դատական նիստերը, որոնցով պետք է ապահովել բանավոր կարգով քննություն, Վերաքննիչ դատարանի որոշումներով կհետաձգվեն, որի մասին գործին մասնակցող անձինք պատշաճ կծանուցվեն։ Խնդրում ենք դատական գործերի ընթացքին հետևել  առցանց՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ֆեյսբուքյան էջի միջոցով։

Անձնային շփումները հնարավորինս բացառելու համար գործին մասնակցող անձանց հորդորում ենք խուսափել փաստաթղթերը առձեռն դատարանի գրասենյակ հանձնելուց և դրանք ուղարկել փոստով։

Հրատապ և հույժ անհրաժեշտ դեպքերում փաստաթղթերը կարող եք ուղարկել միաժամանակ փոստով և դատարանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]:

Գործինմասնակցողանձանցխնդրումենքգործինյութերինծանոթանալու, դրանցպատճեններըստանալու, գործինյութերիցքաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններանելուհամարդատարանիգրասենյակներկայանալմիայնխիստանհրաժեշտությանդեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։