կարևոր
2079 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-16 12:41

Իտալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում մեկ օրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

Իտալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում մեկ օրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

Կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական 3 երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում, մեկ օրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:

Իտալիայում վերջին 24 ժամում 368 մարդ է մահացել: Զոհերի թիվն այդ երկրում անցել է 1800-ի սահմանը: Իսպանիայում եւս 97 մարդ է մահացել, մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 300-ի: Իսկ Ֆրանսիայում զոհերի թիվն ավելացել է 29-ով, մահերի ընդհանուր թիվը՝ 120 է:

Ամբողջ Եվրոպայում սահմանափակված է մարդկանց տեղաշարժը: Սահմաններին խիստ հսկողություն է: Հիշեցնենք, որ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, հենց Եվրոպան է այսօր կորոնավիրուսի համավարակի կենտրոնը, թեեւ վարակն առաջացել է Չինաստանում:

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ կսկսեն դիմակներ, կորոնավիրուսի թեստեր ու բժշկական այլ պարագաներ արտադրել ու բաժանել դրանք Եվրամիության անդամ երկրներում: Եվրամիության տարածքից դուրս դրանց արտահանումը կարգելվի: Նշեմ, որ ամբողջ աշխարհում 6 հազարից ավելի մարդ մահացել է, որի կեսը Չինաստանում: Մոտ 163 հազար մարդ էլ վարակված է, որից 81 հազարը միայն կրկին Չինաստանում է գրանցվել: Սակայն այդ երկրի իշխանությունները հայտնում են, որ արդեն մոտ 68 հազար հիվանդ բուժվել է ու դուրս գրվել հիվանդանոցից: