կարևոր
2584 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 12:20

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, 5 քաղաքացի վերահսկողության տակ է

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել, 5 քաղաքացի վերահսկողության տակ է

Գեղարքունիքի մարզում վերահսկողության տակ է գտնվում արտասահմանից եկած` 5 քաղաքացի: Նրանք այս պահին գտնվում են  ինքնամեկուսացման մեջ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ  Սևակ Դվոյանը:

«Վերահսկողության տակ գտնվող քաղաքացիները Մարտունու, Գավառի և Սևանի տարածաշրջանից են:

Մեկ դեպք ունեինք Գավառից, Ֆրանսիայից էր ժամանել, հիմա Երևանում է, Երևանի տեսչությունն է զբաղվում, բայց նա ևս գանգատներ չունի:

Ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները բժիշկների վերահսկողության տակ են։

Հիվանդանոցներում կան նախնական պատրաստված և ամեն ինչով հագեցած մեկուսարաններ, վերահսկողական միջոցառումները  իրականցվում են, ալկոգելերով բոլոր հասատությունները ապահովված են, ընդհուպ մարզպետարանում կատարվում են ջերմաչափումներ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 29-ի դրությամբ մարզ են ժամանել հինգ անձինք, որոնք մինչ այս պահը որևէ գանգատներ չունեն: