Մարտի 15-ի երեկոյան ֆեսյբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին, չբացառելով որ այն կարող է հետաձգվել կամ չեղարկվել։
«Եթե տեսնենք, որ հանրքավեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, որոշում կկայացնենք։ Կառավարությունը վաղը կքննարկի նաև Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն մտցնելու հնարավորությունը , եթե անհրաժեշտ լինի», -մեկնաբանեց Փաշինյանը։