կարևոր
2022 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-15 22:41

Նիկոլ Փաշինյանը շփվել է կորոնավիրուսով վարակված Մեղրիի բնակչի հետ․ կրկին թեստ է հանձնել, որի պատասխանը կլինի գիշերը

«Մեր ընտանիքը մինչև այժմ Սևանում է։ Մեր մեկուսացման առիթը Բրազիլիայից եկող լուրերն էին։ Շաբաթ օրը մենք ստացանք բացասական թեստ։ Այսօր նոր արձանագրված դեպքը Մեղրիից եկող բնակչի մոտ է։ Ես այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել։ Նոր թեստ հանձնեցի, պատասխանը կլինի գիշերը, եթե պատասխանը լինի դրական, ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը։ Եթե ոչ, կվերադառնամ Երևան»,- այս մասին մարտի 15-ի ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Առաջին պացիենտը դուրս կգրվի բուժումով։ Նրա վերջնական թեստը բացասական է»,-ասաց Փաշինյանն ու հավելեց․ «այս պահին ունենք 28 ախտորոշված դեպք»։

Դիմելով Էջմիածինցիներին նա հորդորեց  ժամը 23։00-ից քաղաքից առկա 27 ելքերից օգտվել 3-ից՝ 
 Էջմիածին-Երևան, Էջմիածին-Աշտարակ, Էջմիածին-Մասիս։  Կառավարության ղեկավարը նաև մանրամասնեց, որ Էջմիածնից դուրս եկող քաղաքացիների ջերմաչափում կիրականացվի, այն քաղաքացիները, որոնք ջերմություն կունենան, կինքնամեկուսացվեն։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս պահին ռիսկային գոտում գտնվող 2 պացիենտ կա՝  67 և 71 տարեկան։ Նրանց ինքնազգացողությունը լավ է։ 

«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է»,- ասաց վարչապետը: