«Առողջապահության նախախարությունը ձեռք է բերելու արագ տեստեր, որոնք 15 րոպեում հաստատելու կամ հերքելու են կորոնավիրուսի առկայությունը մարդու մոտ: Դրանք կիրառվելու են Զվարթնոց օդանավակայանում, ինչպես նաև այլ անցակետերում»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Ավինյանը նաև նշել է, որ գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել մոտական 10 օրերի ընթացքում աշխատողների աշխատանքը կազմակերպել հեռահար ձևով:
«Վաղը այդ որոշման մեջ կավելացվեն նաև բազմազավակ մայրերն ու հղիները: Կարծում եմ, որ սա հնարավոր կլինի նաև իրականացնել մասնավոր կազմակերպություններում: Որքան նվազ լինեն մարդկային շփումները, այնքան ավելի կանխարգելիչ կլինեն մեր քայլերը»,-ընդգծել է Ավինյանը: