կարևոր
1122 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-15 20:00

Նախկին «Արմավիայի» անձնակազմը Հռոմ է մեկնել՝ ՀՀ քաղաքացիներին Երևան վերադարձնելու համար

Նախկին «Արմավիայի» անձնակազմը Հռոմ է մեկնել՝ ՀՀ քաղաքացիներին Երևան վերադարձնելու համար

Atlantis European Airways ավիաընկերության անձնակազմն ու բորտուղեկցորդները  մեկնել են  Հռոմ՝  ՀՀ քաղաքացիներին Երևան վերադարձնելու համար։ Այս մասին Sputnik․am-ին հայտնել է ընկերության չվերթերի անվտանգության ու որակի վերահսկողության մենեջեր Նատալյա Պողոսյանը։

Ձեռնարկվել են անձնակազմի և ուղևորների անվտանգությունն ապահովող բոլոր միջոցները։  Տրամադրվել է հատուկ համազգեստ, որն օգտագործում են աշխարհի առաջատար ավիաընկերությունները, ուղևորներին էլ` կտրամադրվեն բժշկական դիմակներ ու ձեռնոցներ։

«Բոլորս հուզվում ենք այս չվերթի, մեր ընկերների ու գործընկերների համար, միաժամանակ վստահում ենք նրանց պրոֆեսիոնալիզմին, քանի որ բոլորս նախկին «Արմավիայի» անձնակազմից ենք։ Մենք մերոնց երբեք չենք լքում, ինչպես էլ մենք կոչվենք», - նշված է ընկերության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ինքնաթիռը Երևան կվերադառնա մարտի 15-ի լույս 16-ի գիշերը, որից հետո անձնակազմն ու բրիգադը կինքնամեկուսացվեն։