կարևոր
1662 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-15 19:20

Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը. ՊՆ մամուլի խոսնակ

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ ՊԲ ժամկետայի զինծառայող Աշոտ Փաշինյանը, զորամասում է և շարունակում է իր ծառայությունը»,- այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հերքելով տարածված այն տեղեկատվությունը, թե Աշոտ Փաշինյանն արձակուրդում է:

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ բոլոր արձակուրդները հետաձգվել են, չեղարկվել են։ Եթե նույնիսկ ինչ-որ մեկին զինվորներից, ժամկետային զինծառայողներին արձակուրդ հասնում է, այս պահի դրությամբ ելնելով Կորոնավիրուսի դեմ իրականացվող միջոցառումներից՝ բոլոր արձակուրդները չեղարկված են»,- մանրամասնել է Շուշան Ստեփանյանը:

Ավելի վաղ, Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ-ի անդամ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել, թե, ըստ իրեն հասած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի որդին հերթական արձակուրդն է ստացել և ծնողների հետ գտնվում է Սևանում: Նա գրել էր.

«..Եթե տեղեկատվությունը հաստատվեց, ապա Նիկոլ Փաշինյանը բարոյական պատասխանատվություն պետք է կրի տասնյակ հազարավոր զինվորների ծնողների առջև»: