կարևոր
890 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-15 18:57

ԱՄՆ-ն սահմանափակում է ճանապարհորդությունները դեպի Մեծ Բրիտանիա և Իռլանդիա

ԱՄՆ-ն սահմանափակում է ճանապարհորդությունները դեպի Մեծ Բրիտանիա և Իռլանդիա

Թրամփի վարչակազմը հայտարարել է Եվրոպայի հետ ճանապարհորդությունների սահմանափակումների ընդլայնման մասին՝ Միացյալ Թագավորությունն ու Իռլանդիան ներառելով արգելքի տակ հայտնված երկրների ցանկում: Այս մասին հաղորդում է  CNN-ը:

Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ՝ ԱՄՆ ղեկավարը հայտնել է, որ դիտարկում է Միացյալ Նահանգների ներսում ուղևորությունները սահմանափակելու տարբերակը, սակայն դեռ մանրամասներ չի տեղեկացրել:

Նշենք, որ ԱՄՆ վարչակազմը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արգելել էր եվրոպական 26 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ՝ բացառությամբ Մեծ Բրիտանիայի:

Հիշեցնենք,նաև, որ Միացյալ Նահանգների տարածքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասե է 3000-ի, մահացել է 57 մարդ:  

 

  •