կարևոր
2139 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-15 18:08

Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

 Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցության ժամանակ վերլուծվել է համաճարակային իրավիճակը հանրապետությունում եւ վարակի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները:

Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման եւ քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն:

Խորհրդակցությանը մասնակցել են՝ Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: