կարևոր
1352 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-15 17:26

ՊՆ-ն չի հերքում, որ Իտալիայից ժամանողներին կտեղափոխեն Դիլիջան

«Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին ՖԲ-ում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, մանրամասնելով, որ ինչպես բոլոր կրթական հաստատություններում, այնպես էլ ռազմամարզական վարժարանում մինչև մարտի 23-ը դասերն ու աշխատանքները դադարեցված են։

«․․․հետևաբար վարժարանի սաներին ևս տրամադրվել է արձակուրդ»,- գրել է Շուշան Ստեփանյանը։ 

Նշենք, որ մամուլի խոսնակը, սակայն այս գրառմամբ չի հերքել մամուլում ավելի վաղ շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ Իտալիայից Հայաստան ժամանողներին 14 օրով կմեկուսացնեն Դիլիջանի  Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։