կարևոր
1859 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-15 17:06

Հռոմից Հայաստան վերադարձածներին պատրաստվում են մեկուսացնել Դիլիջանում

Հռոմից Հայաստան վերադարձածներին պատրաստվում են մեկուսացնել Դիլիջանում
 

Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար՝ Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան։ Այն կիրականացնի «Atlantis EuropeanAirways» ավիաընկերությունը։  

 Հայաստան վերադարձած քաղաքացիները գտնվելու են 14-օրյա կարանտինում:

Yerkirmedia.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Հայաստանի  իշխանությունները նրանց մի մասին որոշել են մեկուսացնել Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, մյուս մասին՝ Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում։