կարևոր
1933 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-15 17:00

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Մարտի 16-ին, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին ֆեյսբուքում հայտարարություն է տարածել Ավստրայում ՀՀ դեսպանությունը:

«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՎՍՏՐԻԱՅՈՒՄ և ՍԼՈՎԱԿԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարության ծանուցումը

Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը:

Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020 կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը:

Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարարության ծանուցումը

Կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Սլովակիայի Հանրապետության տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով

Ավստրիական ավիաուղիներով ճամփորդող քաղաքացիներին հորդոդում ենք իրենց չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես ստուգել ավիաընկերության կայքում՝ հետևյալ հղումով…»,- ասված է հայտարարությունում։