կարևոր
1637 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-15 16:21

Ռուս-թուրք պարեկայինները Իդլիբում համատեղ ծառայություններ են անցկացնելու

Ռուս-թուրք պարեկայինները Իդլիբում համատեղ ծառայություններ են անցկացնելու

Ռուսաստանի ռազմական ոստիկանները  թուրք զինծառայողների հետ ժամանել են Իդլիբ նահանգ` М4 մայրուղու հատվածում համատեղ  պարեկային ծառայություն անցկացնելու համար։ Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ծառայությունը պլանավորված է անցկացնել Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդների միջեւ Մոսկվայում մարտի 5-ին ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: 

Համատեղ պարեկային ծառայությունը պետք է  ապահովի Սիրիայի համար կարեւոր  М4 մայրուղու երկայնքով խաղաղ քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և երաշխավորի տարածաշրջանում զինված հակամարտության վերսկսման անթույլատրելիությունը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են հրադադարի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը սիրիական Իդլիբ նահանգում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում ռազմական գործողությունները շփման ողջ երկայնքով դադարեցվելու են մարտի 6-ին: