կարևոր
1636 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-15 16:07

«Տաշիր» առևտրի կենտրոնն իր դռները ևս փակեց

 «Տաշիր» առևտրի կենտրոնն իր դռները ևս փակեց

«Հարգելի՛ տնտեսվարողներ և այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի»։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի կողմից տարածած հայտարարության տեքստում։ Ըստ այդմ՝ որոշումը  բխում է հանրային շահերից։

«Քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է՝ վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ Բոլորիդ մաղթում ենք առողջություն»,-նշված է առևտրի կենտրոնի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, «Ռիո Մոլի», «Երևան Մոլի», «Դալմա Գարդեն Մոլի», «Մեգամոլ Արմենիա»-ի փակման մասին։