27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել, որով մարտի 16-ից ամբողջ հանրապետության տարածքում արտակարգ դրություն կհայտարարվի՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվականը։
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում վարակվածության 8 դեպքի մասին:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսը համաճարակ ճանաչելու հետ կապված քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելու համար համաձայն Ղազախստանի հանրապետության օրենսդրությանը, Ղազախստանի հանրապետության ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն 2020թ. մարտի 16-ի մինչև 2020թ. ապրիլի 15-ը»,-ասված է հրամանագրի տեքստում:
Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ այս պահը հաստատվել է վարակի 23 դեպք։