20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների և նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով ռուս-վրացական սահմանին իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։ Դրանցով պայմանավորված՝ Վրաստանի պարեկային ոստիկանությունը Վրաստանի տարածքով Ռուսաստան գնացող բեռնատարների երթևեկը կանգնեցնում է ավտոճանապարհի տարբեր հատվածներում (Վրաց-հայկական սահման, Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհ, Նատախտարի, Ժինվալի, Նադիբանի, Կոբի, իսկ Թուրքիայից Ռուսաստան գնացող բեռնատարներն էլ կանգնեցվում են Խաշուրի քաղաքի մերձակայքում)։
Վերոնշյալ վայրերից բեռնատարների բացթողումն ուղիղ կապված է այլ բեռնատարների կողմից վրաց-ռուսական սահմանը հատելու հետ։
Դեսպանությունը նաև հերքում է տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին միայն հայկական բեռնատարներին են կանգնեցնում«։ Այդ ճանապարհով բաց է միայն այն բեռնատարների երթևեկը, որոնք գնում են Բաթումիի ուղղությամբ»,-ասված է հայտարարության տեքստում։