24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մոսկվայում ձերբակալվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը։ Այս մասին հայտնել են «ՌԵՆ ՏՎ»-ի աղբյուրները։ Հարությունյանին տեղափոխել են Տվերի շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացը ստուգելու համար։
Ինչպես հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնվի էքստրադիցիոն գործընթաց։
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապացույցներ կեղծելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն էլ անօրինական է։