կարևոր
1724 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-15 14:08

Զատկի ծառայությունները ու պատարագները Վատիկանում կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության

Զատկի ծառայությունները ու պատարագները Վատիկանում կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության

Շաբաթվա Զատկի տոնակատարությունները Վատիկանում այս տարի կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը: Այս մասին տեղեկացնում է tert.am-ը:

«Պապական տան պրեֆեկտուրան հայտարարում է, որ ներկայումս առկա առողջապահական արտակարգ իրավիճակի պատճառով Սուրբ շաբաթվա բոլոր պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ֆիզիկական ներկայության»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։