կարևոր
1252 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-15 13:46

Իտալիայի առաջնությունը մայիսի 3-ից շուտ չի վերսկսվի

Իտալիայի առաջնությունը մայիսի 3-ից շուտ չի վերսկսվի

Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը մայիսի 3-ից շուտ չի վերսկսվի, իտալական La Repubblica-ի տեղեկությունն է փոխանցում ilur.am կայքը:

Մրցաշարը դադարեցվել է մինչեւ ապրիլի 3-ը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Իտալական ակումբներում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 11 դեպք։ Այժմ վարակված է «Սամպդորիայի» 7, «Ֆիորենտինայի» 3  եւ «Յուվենտուսի» 1 ֆուտբոլիստը։

Սպասվում է, որ ՈւԵՖԱ-ն կհետաձգի հունիս-հուլիսին նախատեսված է Եվրո-2020-ը եւ ազգային առաջնությունները հնարավորություն կունենան անցկացնել հետաձգված հանդիպումներն ամռանը։