կարևոր
1238 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-15 13:29

Թրամփը կորոնավիրուսով վարակված չէ, թեստի պատասխանը բացասական է եղել

Թրամփը կորոնավիրուսով վարակված չէ, թեստի պատասխանը բացասական է եղել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է բժիշկ Շոն Կոնլին, հաղորդում է BBC-ին։

«Այսօր երեկոյան ես ստացել եմ հաստատում, որ նախագահի թեստը բացասական արդյունք է տվել», - ասված է բժշկի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թրամփը Ֆլորիդայում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո որոշել էր կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ հանձնել: