կարևոր
1813 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-15 13:16

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի իրեն պատկանող հյուրանոցային ցանցը կտրամադրի հիվանդանոցներին

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի իրեն պատկանող հյուրանոցային ցանցը կտրամադրի հիվանդանոցներին

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իրեն պատկանող  հյուրանոցային ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին: Այս մասին հայտնում է իսպանական  Marca-ն:

Ռոնալդուն մտադիր է հոգալ բոլոր անհրաժեշտ ծախսերը, այդ թվում նաև վճարել  բժիշկներին և սպասարկող անձնակազմին: Ֆուտբոլիստն այժմ գտնվում է Պորտուգալիայում և երկշաբաթյա կարանտինին մեջ է, քանի որ «Յուվենտուս»-ում իր խաղընկեր Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել:  

Հիշեցնենք, որ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 147 հազարի: