կարևոր
789 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-15 12:53

Կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխա կա․ ԱՆ

Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվել  է դպրոցահասակ երեխայի մոտ։

«Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում  նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են,-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ  Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։