կարևոր
903 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-15 12:44

«Դալմա Գարդեն մոլը» մարտի 16-23-ը փակ կլինի

«Դալմա Գարդեն մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնը մարտի 16-23-ը փակ կլինի։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։

Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։

Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ Դալմա Գարդեն մոլը ևս մտահոգված է այս խնդրով։

Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։

Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից և մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը և ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա։

Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանը ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը»,-նշված է հայտարարության մեջ։