կարևոր
731 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-15 12:28

Ազգային ժողովի նախագահն ավելի ադեկվատ է գնահատում իրավիճակը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Ազգային ժողովի նախագահն ի տարբերություն վարչապետի ադեկվատ է գնահատում իրավիճակը։

«Բա պինցետով հանի ու օղիով ախտահանի,դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ....

Ազգային ժողովի նախագահն ի տարբերություն վարչապետի ադեկվատ է գնահատում իրավիճակը։

Մարդը հայտարարել է,թե կորոնավիրուսը կատակ չէ և դադարեցրեք հավաքներն ու հանրային միջոցառումները։

Բայց հարգելի պարոն Միրզոյան ջան,ախր դա ժողովրդին ասելու փոխարեն՝ զանգեիր ուղիղ կապով ասեիր քո վարչապետին,ով վերջին շաբաթվա ընթացքում բացեց դպրոցներն ու բուհերը,և ինքն անձամբ կազմակերպում էր հանրային միջոցառումներ ու հավաքներ։

Այս ուղերձի հասցեատերը նախ և առաջ Փաշինյանն է,ով ասում է,թե պինցետով հատ-հատ կհանի կորոնավիրուսն ու տնական օղիով կախտահանի։
Բա թող հայտնաբերի ու ախտահանի,դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդուրադ Շարմազանովը։