կարևոր
686 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-15 12:19

Արոնյանի կնոջ առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Արոնյանի կնոջ առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա,  գիտակցության մակարդակը կայուն է, սակայն վիճակը դեռ մնում է ծանր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արոնյանի կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարականվարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերիվարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնիփրկարարական ջոկատը: Նա այժմ «Աստղիկ»  ԲԿ է: