27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, գիտակցության մակարդակը կայուն է, սակայն վիճակը դեռ մնում է ծանր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արոնյանի կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարականվարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերիվարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնիփրկարարական ջոկատը: Նա այժմ «Աստղիկ» ԲԿ է: