կարևոր
2744 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-15 12:18

Պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ․ Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել՝ կոչ անելով դադարեցնել  բազմամարդ հավաքների կազմակերպումը, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։

Միրզոյանը շեշտել է, որ Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունք ցույց տալ, եթե մարդիկ լրջությամբ չմոտենան  իրավիճակին, ճիշտ չգնահատեն անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը ։