կարևոր
2164 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-15 12:11

 Էջմիածնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քլորաջրով մաքրվում են բոլոր փողոցները 

«Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում և մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ` քաղաքի փողոցները մաքրվում են փոշեկուլ մեքենայի օգնությամբ, փողոցներում կատարվում են քլորամաքրման աշխատանքներ, քլորաջրով ախտահանվում են նաև մայթերը»,- գրել է Գասպարյանը:

Նրա խոսքով` այդ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ «Բարեկարգում» հիմնարկի տնօրինության ուժերով: Էջմիածնի քաղաքապետն ընդգծել է, որ փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Եվս 14 թեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,- գրել էր նա: