ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։