կարևոր
1314 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-15 10:34

ՀՀ օդային երթևեկության կարգավարները 75 հոգով ինքնամեկուսացել են. վարակակիր 1 աշխատակից կա

Կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Աշխատակիցները ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: 

Որոշումը կայացվել է համատեղ՝ առողջապահության նախարարության, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ 

Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ:

Երկրի օդային երթեւեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանը , ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների 75-հոգանոց անձնակազմը:

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենք ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը ՀՀ օդային տարածքում և երկրի երկու միջազգային օդանավակայաններում: