Առողջապահության նախարարը կրոնական կազմակերպություններին կոչ է անում զերծ մնալ զանգվածային ծեսերից
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ կրոնական կազմակերպություններին կոչ է արել զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև նոր կորոնավիրուսի համաճարակի վտանգի իսպառ վերացումը։