կարևոր
1882 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-15 10:12

Հայտնի է այն մայրցամաքը, որը խուսափել է կորոնավիրուսի վարակից

Հայտնի է այն մայրցամաքը, որը խուսափել է կորոնավիրուսի վարակից

Մայրցամաքը, որտեղ չեն գրանցվել կորոնավիրուսով վարակման դեպքեր, Անտարկտիդան է։ Այս մասին են վկայում Ջոնս Հոփկինսի համալսարանի նախագծի տվյալները, հայտնում է Lenta-ն։

Ինտերակտիվ քարտեզի  վրա ռեժիմով գրանցվում են վարակման դեպքերը, այն ցույց է տալիս, որ Անտարկտիդայում ոչ ոք COVID-19-ով վարակված չէ։ Մայրցամաքում ապրում է մի քանի հազար մարդ՝ բևեռային կայանների աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ աշխարհում ավելի քան 153 000 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Մահացածների թիվը  5700 է։