կարևոր
23452 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-15 09:47

Վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի  ունեցել Երևանում։ Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում բախվել է  բետոնե հենասյանը: Վարորդը  Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է` Արիանե Կաոլին։

Դեպքի վայր ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատը։  Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։