17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հղիության առիթով մարտի 16-ից կգտնվի ֆիզարձակուրդում: Այս մասին հայտնում են քաղավիացիայի կոմիտեից:
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյանը հղիության առիթով մարտի 16-ից կգտնվի ֆիզարձակուրդում: Նրան այդ ընթացքում կփոխարինի քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը:
Նաև տեղեկացնում ենք, որ քաղավիացիայի վարչության պետը շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։
Հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է Քաղավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք պարզաբանում այն մասին, որ Տաթևիկ Ռևազյանի Դանիա մեկնելը որևէ կապ չունի Հայաստանում կորոնավիրուսի տարածման հետ։