կարևոր
1250 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-14 22:50

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ․ ԱՆ

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ․ ԱՆ

Տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը․

«Ինչպես պետք է ինքնամեկուսանալ

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

✅Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`
Մնացե՛ք տանը

✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

✅Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է

✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

✅Առանձնացրե՛ք տնային պարագաները

✅Հյուրեր մի՛ ընդունեք

✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

✅Հերմետիկ փակեք աղբամանը

✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

‼️Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին»։