կարևոր
704 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-14 22:41

Երևանում ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրային տրանսպորտի միջոցները (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝  տեղեկացնելով, որ Երևանում ախտահանվում են հասարակական տրանսպորտային միջոցները:

«Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։

Հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո»,-գրել է նա։