կարևոր
2165 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 22:10

Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները. Էջմիածնի քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի՛ տնտեսվարողներ

(սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն)

Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ:

Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք սեփական ուժերով չեն կարողանում ձեռք բերել ախտահանող նյութեր:

ԴՐԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՈՎ

095237222

Մենք ավելի քան երբևէ պետք է լինենք զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ»: