կարևոր
1726 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 21:52

Իսպանիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1500 դեպք է գրանցվել

Իսպանիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1500 դեպք է գրանցվել

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում հասել է 1500-ի՝ կազմելով ավելի քան 5700 մարդ, հայտնում է BBC News-ը՝ հղում անելով առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, երկրի կառավարությունը կհայտարարի արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում խիստ մեկուսացման մասին։

Ներկայում Իսպանիան կորոնավիրուսով վարակվածների թվով այնքան էլ շատ հետ չի մնում Իտալիայից, որտեղ վարակման ավելի քան 15 000 դեպք է գրանցվել։