կարևոր
1841 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 21:32

Արտահերթ քննարկում՝ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում անցկացվել է արտահերթ աշխատանքային քննարկում։

Կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում քննարկումների համաձայն` ժողովի ժամանակ ԱԱՏՄ աշխատանքային թիմին տրվել են նոր ցուցումներ եւ հանձնարարականներ։

Քննարկվել են նաեւ քսանչորսժամյա ուժեղացված վերահսկողական աշխատանքների հերթապահությանն առնչվող հարցեր։