կարևոր
1210 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-14 20:32

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին «Օպել»-ը շրջվել է․ ուղևորուհին մահացել է

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին «Օպել»-ը շրջվել է․ ուղևորուհին մահացել է

Մարտի 13-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորատուս գյուղի ճանապարհին ավտովթար է եղել:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին, «Օպել» ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտում շրջվել է, ինչի հետևանքով վարորդը՝ մարմնական վնասվածքներով, իսկ ուևորուհին՝ 34-ամյա Սյուզանա Գևորգյանը՝ մահացած վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր: