կարևոր
2377 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 20:03

Թուրքիան և Ադրբեջանը դադարեցրել են ցամաքային և օդային հաղորդակցությունը

Թուրքիան և Ադրբեջանը դադարեցրել են ցամաքային և օդային հաղորդակցությունը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ պայմանավորվել են երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը փակել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են թուրք ղեկավարի վարչակազմից:

«Հեռախոսային բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմային առնչվող հարցեր: Որոշում է կայացվել դադարեցնել ավիա և ցամաքային հաղորդակցությունը՝ բացառությամբ բեռնափոխադրումների»,- ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ:

Թուրքիան ավելի վաղ սահմանափակել էր ԵՄ 9 երկրի քաղաքացիների մուքտը: Խոսքը Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի մասին է: Անկարան դադարեցրել է նաև ավիահաղորդակցությունն Իրանի, Հարավային Կորեայի և Իտալիայի հետ: