կարևոր
2022 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 19:37

Վրաերթ՝ Դավիթ Բեկի փողոցում

Վրաերթ՝ Դավիթ Բեկի փողոցում

Մարտի 14-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի ₍₍Նոր Զովք₎₎ սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: