կարևոր
2018 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 19:12

Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում

Opel-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում

Այսօր՝ մարտի 14-ին ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Գ.-ի վարած Volkswagen Passat մակնիշի և 38-ամյա Արման Ջ.-ի Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշները և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորակում:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը: