Երեկ Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի երկու վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շիրակի մարզպետը հայտնել էր, որ բեռնատարի երկու օտարերկրացի վարորդի մոտ Բավրայի անցակետը հատելիս գրանցվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն ընթացակարգերի համաձայն՝ նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։