20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Լեհաստանի իշխանությունները փակում են բոլոր սահմանները և սահմանփակում փոխադրումները՝ Նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Լեհաստանը 10 օրով փակում է սահմանային մուտքը Եվրամիության երկրներից, և անհրաժեշտության դեպքում մտադիր է երկարացնել այդ սահմանափակումը։ Իսկ Լեհաստանի քաղաքացիներին մուտքը թույլատրվելու է, բայց նրանք պետք է 14 օր անցկացնեն կարանտինում։
Վաղվանից դադարեցվելու են նաև բոլոր երկաթուղային և օդային ուղևորափոխադրումները։
Այս պահին Լեհաստանում 84 վարակակիր կա։