19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Մարտի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել էր «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների միջնորդությունը՝ Թավադյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին: Նույն օրն Արմեն Թավադյանն ազատ էր արձակվել:
Դատարանի որոշումը հրապարակելուց հետո դատախազությունն Արմեն Թավադյանի նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել՝ ստորագրություն երկրից չբացակայելու մասին: Լուրը հաղորդում է 168.am-ը։
Նշենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի շրջանակներում: