կարևոր
2511 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-14 16:23

Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերվել է դի

Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերվել է դի

Մարտի 14-ին, ժամը 14:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ լճին ափամերձ տարածքում հայտնաբերվել է դի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարարները ափից մոտ 10 մ հեռավորության վրա հայտնաբերել են Գայանե Գ.-ի (1968 թ.) դին: